Հուլիսի 20-ին աշխարհը նշում է Շախմատի միջազգային օրը։ Զարթուցիչի այսօրվա թողարկումը նվիրված է հենց այս հնագույն ու իմաստուն խաղին։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչու է շախմատը շարունակում այդքան թրենդային ու սիրված մնալ պատանիների շրջանում և ինչպես է այն կոփում մեր բնավորությունը։
Մեր տաղավարի հյուրը՝ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, մեզ օգնեց բացահայտել շախմատի բուն փիլիսոփայությունը։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է այս սպորտաձևը զարգացնում մտքի կենտրոնացումը, սովորեցնում պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար, հասկանալ դիմացինին և ամուր բնավորություն ձևավորել պատանիների մեջ՝ սեփական սխալներից ճիշտ դասեր քաղելու միջոցով։





