Մեկնարկ

Աշխարհագրության միջազգային օլիմպիադային ընդառաջ. Մեկնարկ

Հունիսի 27–ից հուլիսի 3–ը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվեց 2025–2026 ուսումնական տարվա Եվրոպայի աշխարհագրության 12–րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության թիմը։ Թիմի ղեկավարներից Վարդան Ասատրյանը, որը նաև աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահն է, թիմի անդամներից Սամվել Խաչատրյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11–րդ դասարանցի), Միքայել Դարբինյանը («Քվանտ» վարժարանի 11–րդ դասարանցի)  և Էրիկա Հարությունյանը («Քվանտ» վարժարանի 12–րդ դասարանցի) մեր հյուրերն են։

Ի դեպ, հունիսի 19–ից 22–ն ընկած հատվածում էլ պատանի աշխարհագրագետների Հայաստանի օլիմպիական թիմը, համարյա նույն կազմով, մասնակցեց նաև աշխարհագրության միջազգային 2–րդ բաց օլիմպիադային։ Զուտ մեդալների առումով այս մեկն ավելի արդյունավետ էր․ մեր այսօրվա երեք հյուրերն էլ արծաթե մեդալների էին արժանացել այդ օլիմպիադայում, իսկ երկրորդ՝ եվրոպական օլիմպիադայի ժամանակ միայն Միքայելին է հաջողվել բրոնզե մեդալ նվաճել։ Եվ այսպես, երկու օլիմպիադա՝ նույն կազմով և երկու տարբեր արդյունք։

«Հայաստանի թիմը թիրախավորում է հենց բուն միջազգային օլիմպիադան, որը կկայանա օգոստոս ամսին, և մյուս բոլոր միջազգային օլիմպիադաները մենք դիտարկում ենք որպես նախապատրաստական փուլեր, որտեղ մեր գիտելիքն ենք բարելավում, փորձառություն ենք ձեռք բերում և ավելի լավ ենք պատրաստվում վերջին՝ ամենավճռորոշ օլիմպիադային»,–ասում է Վ․ Ասատրյանը, իսկ Սամվելն էլ ավելացնում է․ «Եվրոպական օլիմպիադան մեզ համար մեր թույլ կողմերի բացահայտումն էր, ու մենք մեր թույլ կողմերի վրա պետք է աշխատենք, որ միջազգային օլիմպիադայում արդյունք ցույց տանք»։

Ցուցադրել ավելի
Back to top button