Coderiders-ը ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերություն է, որի գործունեությունը չի սահմանափակվում Հայաստանի սահմաններով։ Նրանք վաղուց հատել են դրանք և կարող են աշխատել ցանկացած երկրի հետ։
Այս դեպքում էլ ընկերությունը կարևոր սկզբունք ունի, որին փորձում է մշտապես հետևել երկրից դուրս, թե Հայաստանում ունենալ այնպիսի գործընկերներ, որոնք նորարար են, ունեն գաղափարներ ու լուծումներ և կյանքի են կոչում դրանք։
Նշում են, որ Հայաստանում գործընկերների թիվը քիչ է, կարելի է ասել, որ նույնիսկ չունեն։ Մինչդեռ տարիներ առաջ լուրջ գործունեություն են ծավալվել՝ ծրագրավորման դպրոցի տեսքով:
Ընկերությունն արդեն 7 տարվա պատմություն ունի և թիմ հավաքելու եզակի քաղաքականություն է մշակել: