Լուրեր

Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը պատրաստվում է փոփոխություններ կատարել մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջում: ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակ կրելու կանոնը: Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում՝ բնության գրկում, անտառում դիմակ կրելու կանոնը»,- ասաց Ավինյանը:

Ըստ փոխվարչապետի՝ գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության այսօրվա արտահերթ նիստում որոշում է կայացվել ևս մեկ ամսով երկարացնել Արտակարգ դրության ռեժիմը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Այս անգամ, սակայն, արտակարգ դրության ժամանակ որոշ մեղմացումներկլինեն:

Մասնավորապես՝

  • Վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը: Այնուամենայնիվ, բոլոր հավաքները պետք է կազմակերպվեն հակահամաճարակային կանոններին համապատասխան: Դիմակներ կրելը և սոցիալական հեռավորությունը պահելը պարտադիր է:
  • Մեղմացվում է ընտանեկան հավաքների անցկացումը (ոչ ավել, քան 40 հոգի) թե՛, բաց, և թե՛ փակ տարածքներում։
  • ՀՀ քաղաքացիություն չունեցող քաղաքացիների մուտքը Հայաստան կթույլատրվի, սակայն նրանք ստիպված կլինեն պահել 14 օրյա ինքնամեկուսացման ռեժիմ: Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի թեստ կհանձնեն և կստանան բացասական պատասխան, կարող են ինքնամեկուսացման ռեժիմ չպահել
Ցուցադրել ավելի
Back to top button