Ռադիոարվեստանոց

Երբ բացվում է «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի դուռը

«Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հիմնադիրը Վերգինե Ալավերդյանն է:
Նա ստեղծագործում է շուրջ 30 տարի և դժվար չէ կռահել, որ արվեստանոցն իր ամենասիրելի վայրն է: Այստեղ արդեն ծնունդ է առել 500-ից ավելի տիկնիկ, 1000-ից ավելի բեմական հագուստ և շուրջ 3 տասնյակ տարազ:
Իր տիկնիկներին նա երբեք չի վաճառում, միայն նվիրում է:
Վերգինե Ալավերդյանի ոգեշնչման աղբյուրը երեխաներն են և նրանց հաճախ կարելի է տեսնել արվեստանոցում:
Երազում է ստեղծել հայուհի տիկնիկ, որին կկոչի «Մայր Հայաստան»:

Ցուցադրել ավելի
Back to top button