Կանաչ մոլորակ

Ո՞ւմ են պարտական կաքավողները

Հին և միջնադարյան Հայաստանում հմուտ մենապարողներին անվանում էին «կաքավողներ», իսկ պարահրապարակները՝ «կաքավարաններ»: Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, իսկ մարմինը՝ մոխրագույն, հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Քաշը 350-800 գրամ է:

Կաքավները չվող թռչուններ են. ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Արտաքինով կաքավը նման է հավին, սակայն, պատկանում է փասիանների ընտանիքին:

Այս խմբին պատկանող բոլոր թռչունները նստակյաց են: Ի դեպ, ապրելու համար նրանք հաղթահարում են հազար ու մի փորձություն ու դիմանում ծայրահեղ պայմաններին:

Կաքավները տարբերվում են միմյանցից: Օրինակ՝ սպիտակ կաքավը, որին շատ լավ են ճանաչում հյուսիսային երկրներում, օժտված է դիմորֆիզմով: Սա այնպիսի վիճակ է, երբ թռչունը փոխում է իր տեսքը՝ կախված շրջակա միջավայրից և եղանակային պայմաններից: Իր փետուրներով ճերմակ կաքավը ձուլվում է շրջակա միջավայրին այնպես, որ անտեսանելի դառնա թշնամիներին: Ձմռանը ճերմակ կաքավի փետրուները չես տարբերի ճերմակ ձյունից, եթե չնկատես պոչի սև բծերը: Իսկ աշնանը կաքավը զգալիորեն կերպարանափոխվում է:

Կաքավները զգույշ թռչուններ են՝ նրանք քայլում են անընդհատ նայելով շուրջը: Սնունդ փնտրելիս՝ այս թռչունները բարձրանում են կոճղերի և քարերի վրա՝ միաժամանակ ձգելով պարանոցը և հենց վտանգ են զգում անմիջապես թաքնվում են:

Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի նրանք պաշտպանության կարիք ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button