Ի՞նչ է կատարվում, երբ արվեստն ու թվանշային աշխարհը հատվում են մի կետում:
Այսօր Ռադիո Արևիկում իրենց հաջողության պատմությունն են ներկայացնելու միանգամից երկու նորարար: Ոչ , տարբեր պատմություններ չենք լսելու: Դա մի բրենդի պատմություն է, որը կայացել է արվեստի ու տեխնոլոգիաների միացման արդյունքում:
Այս ընկերության արտադրանքը դեռ շուկայում չկա, բայց….այն հասցրել է արդեն մի քանի ներդրում ստանալ և հաղթել է կառավարության՝ Գաղափարից դեպի բիզնես նախագծում: Ագաթան ընկերության դիզայներն է.
«Երեք Ձուկը մի կազմակերպություն է, որը սկսել ենք երեք տարի առաջ, սկսել ենք սկբից ուղղակի անհատական նվերներ արտադրելով: Ինչ է նշանակում անհատական նվերներ, մեզ հաճախորդները դիմում էին, մենք նրանց դիմանկարները նկարում էինք տարբեր ոճերով, հետո տպագրումւէինք տարբեր իրերի վրա, շապիկների, պատյանների»:-նշում է նա:
Այս սովորական աշխատանքը հիմա շատերն են անում, բայց մեր հաղորդման հերոսներն ինչ -որ պահից այլ ճանապարհ ընտրեցին։ Բացեցին իրենց ինստագրամյան էջն ու սկսեցին գովազդել սեփական արտադրանքը: Եվ․․․ մի քանի ժամում պատվերներն այնքան շատացան, որ պատվերները չհասցնելու վախից՝ փակեցին էջը: Հետո հանդիպեցինք Աբելին՝ թիմի տեխնիկական պատասխանատուին և հայտնվեցին այլ իրականության մեջ:
Արհեստական բանկանության ալգորիթմներին ստիպեցին աշխատել իրենց օգտին ու արդյունքում պատրաստվում են թողարկել 3Dzook հավելվածը:
Dzook հավելվածը սելֆիի համար է նախատեսված և ունի շատ պարզ գործածություն՝ ներբեռնում ես առցանց խանութից, միացնում ու ստեղծում քո սելֆին, իսկ հետո արդեն վերածում ես անիմացիոն կերպարի: Եվ այս ամենը՝ ընդամենը 5 վայրկյանում: