Նորարարներ

Uber-ի փրկիչը՝ Դարա Հոսրովշահի

Դարա Հոսրովշահին ծնվել է Իրանում, 1969 թվականին : Ներկայումս  բնակվում է ԱՄՆ-երում: Ի տարբերություն շատերի, նա տեխնոաշխարհ մուտք գործեց ավելի կայացած և ապահով  վիճակում։ Հայրն անվանի գործարար էր՝ զբաղվում էր քիմիկատների և դեղերի ներմուծմամբ: Բայց Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո  Հոսրովշահիների ընտանիքը լքեց երկիրը: Դարան հայտնվեց ԱՄՆ-ում՝ բարեկամների մոտ:Նա այդ ժամանակ դեռ 9 տարեկան էր :

Միացյալ նահանգներում Դարան սովորեց  մասնավոր դպրոցում և լավ կրթություն ստացավ։ Իսկ արդեն Բրաունյան համալսարանն ավարտելուց ձեռք բերեց էլեկտրաինժեների մասնագիտությունը:

90-ականներին  Դարան մի քանի անգամ փոխեց աշխատավայրը․ սկսեց   Allen & Co ընկերությունից հետո՝ տեղափոխվեց USA Networks, որտեղ զբաղեցրեց բաժնի ղեկավարի պաշտոնը: Հենց այստեղ էլ նա   առաջին անգամ սթրիմինգային բովանդակություն ստեղծելու փորձ արեց: Ավելի ուշ  իր կյանքի այս շրջանը նա այսպես է բնութագրում․ «Դա կատարյալ ձախողում էր, ուղղակի անհավանական ձախողում»:  Սթրիմինգային կոնտենտի վրա ավելի շատ գումար էր ներդրվել, քան կարող էր գումար բերել: Եվ, բնականաբար, ընկերությունն աշխատելու էր մեծ կորստով:

Մյուս գործարքը կայացավ 3 տարի անց, երբ Հոսրովշահին և մեդիամագնատ Բարի Դիլլերը 1.3 միլիարդ դոլարով Microsoft-ից գնեցին   Expedia տուրօպերատորը: 2001 թվականին սկզբին կատարված այս գործարքից ամիսներ անց, տեղի ունեցավ ԱՄՆ-ի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և Դարայի տուրընկերությունն սկսեց վնասներ կրել:

2005-թ-ին  Expedia-ն առանձնացավ   ու դարձավ ինքնուրույն ընկերություն,  որի ղեկն իր ձեռքը վերցրեց Դարան և որպես՝ ղեկավար այստեղ  աշխատեց 12 տարի:

Հետո նոր ու  բավականին հետաքրքիր առաջարկ ստացավ  Uber-ից: Կարճ կենսագրությամբ այդ ընկերությանն արդեն հաջողվել էր միլրարդատեր   դարձնել մի քանի ներդրողների ու լավ արդյունքներ ուներ շուկայում: Դարան, առանց մտածելու ընդունեց առաջարկն ու տեղափոխվեց Ուբեր:


2017-ին Դարան դարձավ Uber-ի գործադիր տնօրենը: Նա փոխարինեց Թրեվիս Կալանիկին ու  որպես ժառանգություն՝ նրանից ստացավ բանսարկությունների ու սկանդալների մի ամբողջ փաթեթ։ Uber-ի համբավը, մեղմ ասած, անկում էր ապրում։  Թիմում և՛ չլուծված կոնֆիկլտներ կային և՛ աշխատանքային անհաջող պայմաններ։ Եվ Դարայի համար մեկ խնդիրն Uber-ի վարկանիշը բարձրացնելն էր: 2017-ին ընկերությունն այնքան էլ շահեկան դիրքերում չէր։ Եղել էի վատ նախադեպեր․ Uber-ի վարորդները մի քանի անգամ թալանել էին  ուղևորներին։ Ինքնավար մեքենան հետիոտնի էր վրաերթի ենթարկել թեստավորման պահին: Բացի այդ, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ընկերությանը մեղադրում էին օգտատերերի անձնական տվյալների պահպանման և դրանք ապօրինաբար կիրառելու մեջ: Պետք էր արագ շտկել սխալները, այլապես Սիլիկոնյան հովտի ամենաթանկ ու հեղինակավոր ընկերությունն  արժեզրկվում էր շուկայում: Դարան այս ամենը կարգի բերեց կարճ ժամանակում:

Որպեսզի պատկերացնենք, թե Դարային ինչո՞ւ էր այդքան անհրաժեշտ  բարձր հեղինակություն ձեռք բերել, ասեմ․նա ղեկավարում էր մի ընկերություն, որն   ուներ շուրջ 30 հազար աշխատակից և մոտ 4 միլիոն վարորդ 63 երկրում:  

Ուբերն սկզբում ստեղծեց մի հավելված, որի միջոցով օգտատերը կարող էր  տաքսի պատվիրել՝ հետևելով նրա ընթացքին, տեսնել, թե տվյալ պահին որտեղ է գտնվում: Ընթացքում նոր ծառայություններ  ավելացան, ընկերությունն սկսեց զբաղվել նաև սննդի առաքմամբ։ Այժմ Uber-ն ունի ռայդշեյրինգ՝ ճանապարհը կրճատող ծառայություն, որն ավելի պահանջված  է նահանգների տարածքում:


Բացի   տաքսի ծառայության բազմազան ձևերից, Uber-ն ունի նաև սքութերների և էլեկտրահեծանիվների վարձակալության ծառայություններ:

Uber-ի և այդպիսի ծառայություններ մատուցող ընկերությունների տարբերությունն այն է, որ սքութերներն ու էլեկտրական հեծանիվները նախագծվում և ստեղծվում են հենց Uber-ում, այլ ոչ թե երկրորդ կամ երրորդ ընկերություններում: Հիմա շատերը կասեն, որ սքութերները վտանգավոր են, հատկապես մեծ քաղաքների խիտ երթևեկության պայմաններում : Դարան ունի իր պատասխանը:

Դարային հաճախ են հարցնում ընկերության նախկին ղեկավարների, նրանց աշխատանքների և նրանցից ժառանգություն հասած սկանդալների մասին և նա միշտ պատասխանում է, որ այն, ինչ արել է Թրեվիսը Uber-ի համար, նա չէր կարող անել, բայց զգում է՝ հիմա նա այն մարդն է, ով ավելի շատ է անհրաժեշտ ընկերությանը։

Ուբերի ղեկավարն ակտիվ է  նաև հասարակական կյանքում: Հաճախ քննադատում  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հրապարակումներ  անում թվիթերում :

Որպես ղեկավար Դարա Հոսրովշահին նախորդի՝ Թրեվիսի հակապատկերն է: Նա  ընկերասեր է, հանգիստ և ամենակարևորը․․․ հեռու է կոնֆլիկտներից։

Ցուցադրել ավելի
Back to top button