Նորարարներ

Կիբեռնետիկայի հայրը՝ Նորբերտ Վիներ․ Նորարարներ

Հակառակորդները նրան ծաղրում ու անվանում էին ձվագլուխ։
Իսկ, իրականում, նրանց խոսքն ուղղված էր կիբեռնետիկայի հիմնադրին, և, գուցե աշխարհի ամենացրված մարդուն։

Խոսելով կիբեռնետիկայի մասին՝ անմիջապես նշենք Նորբերտ Վիների անունը՝ մի պարզ պատճառով․ նա է կիբեռնետիկայի հիմնադիրն ու հեղինակը։ Բայց, Վիներին այսպես ներկայացնելը՝ անարդար կլինի․ նա նաև մաթեմաթիկոս էր, փիլիսոփա, ֆիզիկոս, արհեստական բանականության թեորիայի հեղինակ։ Տպավորիչ է, այնպես չէ՞։
Դե իսկ, գիտական բնագավառից դուրս, Վիները հետաքրքիր մարդ էր․ մանկության տարիներին նրան անվանում էին վունդերկինդ, իսկ երբ տարեց էր՝ դարձավ անեկդոտների հերոս։

Գիտնական Նորբերտ Վիներն ապրեց 69 տարի, և իր կյանքի ընթացքում գրեց մի քանի գրքեր, այդ թվում՝ <<Կիբեռնետիկան>>, ստեղծեց մեկ տասնյակից ավել համակարգչային տերմիններ, որոնք, ի դեպ, օգտագործում ենք մինչ այսօր։ Դրանցից ամենահայտնիները <<համակարգչային հիշողությունն>> ու <<ֆիդբեքն>> են։

Նրան անվանում էին հանճար, լույսի կանթեղ, և իր խոսքի շնորհիվ, նա կարողացավ շատ բաների հասնել։

19 դարի վերջին շատերը Եվրոպայից արտագաղթեցին Ամերիկա՝ լավ ապրելու հույսով։ Նրանց թվում էր նաև ապագա գիտնականի հայրը՝ Լեո Վիները։
Ամերիկայում ականավոր բանասերն ամուսնացավ գերմանացի միգրանտների դստեր՝ Բերտա Կանի հետ։ Նրանք երջանիկ էին և ունեցան շատ զավակներ։
Նորբերտը ծնվեց Միսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում, 1894 թվականի նոյեմբերի 26-ին ։ Այդ ժամանակ հայր Վիներն արդեն պրոֆեսորի կոչում էր ստացել Միսուրիի համալսարանում։ Որդու ծնունդից հետո նրանք տեղափոխվեցին Քեմբրիջ, քանի որ Լեոն կարևոր առաքելություն ուներ՝ Հարվարդի համալսարանում։

Վիներ կրտսերի կյանքում հայրը վճռորոշ դեր ունեցավ՝ դեռ մանուկ հասակից։ Տղան շատ վաղ սկսեց գրքեր կարդալ, որոնց թվում էին <<Բնագիտության պատմության>> հատորյակները։ 4 տարեկանում Նորբերտն ինքուրույն կարդաց <<Ալիսան հրաշնքերի աշխարհում>> <<1001 գիշերվա հեքիաթները>>, 7 -ումմ արդեն ծանոթ էր Դարվինին և Դանթեի ստեղծագործություններն անգիր էր արտասանում։ Հետաքրքիր է, որ ապագա գիտնականը դպրոց չի հաճախել, սովորում էր տանը՝ հոր կողմից մշակված ուսումնական պլանով։ 11 տարեկանում ավարտելով դպրոցը՝ նա ընդունվեց Տաֆտ համալսարան, որն ավարտեց 14-ում՝ արվեստագետի մասնագիտությամբ։

15 տարեկանում հանճարեղ պատանին ուսումը շարունակեց Հարվարդի և Կորնուելի համալսարաններում և ստացավ՝ մաթեմատիկոսի գիտական աստիճան։ Սովորելու տարիներին Նորբերտի ներշնչանքը մաթեմատիկան էր, բայց․․․․․հանճարն հանճար չէր լինի, եթե սահմանափակվեր միայն դրանով․․․․․մեծ սիրով նա սովորում էր նաև լեզուներ, շատ էր կարդում և մտածում։


Հասակակիցներից՝ տարիներով առաջ ընկնելը, բնականաբար, նրան հեռացրել էր տարբեր միջավայրերից ու սերնդակիցներից։ Պատանին ընկերներչ ուներ, քիչ շփումների պատճառով անփույթ էր դարձել, որը՝ կարճատեսսւթյան պատճառով ավելի էր ընդգծվում։
Տարիներ հետո՝ իր գրառումներում նա կնշի․ «Մեծ ու անհարմար ակնոցը դառնում էր ծաղրի առարկա, իսկ շարունակական վեճերը ծնողների հետ «նեվրոզների և հոգեկան խանգարումների պատճառ>>։


19 տարեկանում Նորբերտ Վիներն ավարտեց ուսումը, առջևում ամբողջ կյանքն էր, բայց տղան չգիտեր՝ ինչ է անելու և ուր է գնալու։

Ցանկացած անհասկանալի իրավիճակում, ճամփորդելը փրկօղակ է, և հանճարն այդպես էլ արեց՝ փորձեց տեսնել աշխարհը։ Մեծ Բրիտանիայում նա լսում էր Բերտրան Ռասսելի դասախոսությունները, հանդիպում Դավիդ Գիլբերտի հետ։ Եվ միայն 1914 թվականին, երբ Եվրոպայի գլխին սև ամպեր կուտակվեցին, նա վերդարձավ Ամերիկա։

1915 թվականին նա նույնիսկ փորձեց առաջնագիծ գնալ․ սակայն, կարճատեսության պատճառով, նրան զինվորական գործում ոչ պիտանի համարցին։ Կարելի է ասել, որ այս մերժումը նրա օգտին էր․ դեպրեսիայի ճիրաններից դուրս գալու համար Վիները հոդվածներ էր գրում, դասավանդում, աշխատում, բայց․․․․ տեսողության վատթարացումն իրենն անում էր՝ մշտապես խոչընդոտելով նրա գործունեությանը։ 25 տարեկանում նա արդեն դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանում՝ որպես մաթեմատիկոս-գիտնական։
անցում

Դասավանդելուն զուգահեռ՝ Վիները չի մոռանում նաև գիտության մասին, իսկ նրան հետաքրքրում էր գրեթե ամեն բան՝ մեխանիկան, վեկտորային հավասարումները, ներուժի տեսությունն ու մաթեմատիկական վերլուծությունները։
Անգամ ամուսնանալուց ու ընտանիք ունենալուց հետո, Նորբերտը չդադարեց սովորել։ Իր հոդվածներից մեկում նա գրել է «Երբ ես դադարում էի սովորել, թվում էր՝ դադարում եմ շնչել։ Սովորելը ռեֆլեքսի նման բան էր>>։


Բարեբախտաբար, Նորբերտի կինը՝ Մարգարիտան սատարում էր ամուսնուն ամեն հարցում և խրախուսում նրան։
1930-ականները Վիների համար արգասաբեր տարիներ էին։ Նա զբաղվում էր հավանականության տեսությամբ, վիճակագրությամբ, Ֆուրյեյի ինտեգրալներով և այլն։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Վիները պրոֆեսոր էր Հարվարդի․ Կորնելիական, Կոլումբիական, Բրաունյան, համալսարաններում։ Ավելի ուշ Նորբերտ Վիներն ընտրվեց Ամերիկյան մաթեմատիկական հանրության նախագահ։

Վիները մեծ առաջընթաց գրանցեց կենդանի ուժի, մեխանիզացված օբյեկտների կապի և կառավարման հարցերում։ Սա հենց կիբեռնետիկան էր։ Պատերազմի տարիներին Վիներն աշխատում էր հրանոթային դասակների ավտոմատացված կառավարման ոլորտում և արձանագրեց ավտոմատիզացված համակարգերի կարևորությունը։ 1943 –ից 1946 թվականների գիտական աշխատություններում նա գրեց ավտոմատ կառավարման համակարգերի վերաբերյալ։ Մենագրություններից մեկը, որն սկզբում անվանել էր <<Ղեկավարել նավը>> հետո վերանվանեց՝ <<Կիբեռնետիկա>>։Այն լույս տեսավ 1948 թվականին։ Գիրքը ներառում էր տարբեր գիտական մոտեցումներ, այդ թվում ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության վերաբերյալ։
Գիրքը հեղինակին մեծ ճանաչում բերեց և թարգմանվեց տարբեր լեզուներով։

Չնայած, գիտական հանրությունը թերհավատորեն էր մոտենում Նորբերտի մտքերին ու գաղափարներին, բայց որոշ խմբեր գիտակցում էին կիբեռնետիկայի կարևորությունը ապագայում։ Շուտով այն սկսեցին դասավանդել տարբեր բուհերում։ Եվ որքան էլ պայքարում էին դրա դեմ կիբեռնետիկան հաղթեց։

1964 թվականին Վիները պարգևատրվեց՝ գիտական բարձրագույն շքանշանով։

Մարդկանց դատողություններն անցողիկ են, մնայուն են գործերը։
Գիտության պատմության մեջ Վիները մնաց իր գործերով և գիտական ժառանգությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button