Նորարարներ

Ռալֆ Բայեր․ խաղային ինդուստրիայի հայրը

Ռալֆ Բայերը Գերմանիայի Ռոդալբեն քաղաքից է, ծնվել է 1922 թվականին։ Գերմանիայում Ռալֆն ապրեց 11 տարի։ Հրեական ծագումով տղային արգելեցին սովորել գերմանական դպրոցում։ Կանխազգալով մոտալուտ վտանգները՝ նրա կոշկակար հայրը Բյուրեղապակյա գիշերվանից ուղիղ 2 ամիս առաջ որոշեց ընտանիքին տեղափոխել Միացյալ նահանգներ։

Ռալֆ Բայերը

Նահանգներում, դպրոցն ավարտելուց հետո, Ռալֆն ընդունվեց Ռադիո աղգային ինստիտուտ, որն ավարտեց 1940-ին։ Նույն տարում էլ՝ որպես բակալավր ավարտեց Ամերիկայի հեռուստատեսային տեխնոլոգիական ինստիտուտը ՝ ստանալով հեռուստատեսային ինժեների մասնագիտություն։

Odyssey առաջին խաղային կցորդը

Մինչ իր նախընտրած գործով զբաղվելը՝ երիտասարդ Բայերն աշխատել է մի քանի փոքր ըներություններում որպես՝ բժշկական սարքավորումների ինժեներ, զբաղվել է նաև IBM հայտնի ընկերության սարքավորումների նախագծմամբ։

Տանը՝ մի անկյունում Ռալֆը պահում էր իր ստեղծած բոլոր սերունդների խաղային կցորդներն ու խաղերի օրինակները։ Այդ ամենը, կարծես, վկայում էին, թե ինչ դժվարին, բայց հագեցած ճանապարհ է անցել խաղային ինդուստրիան։ Նրա ստեղծած խաղային կցորդները հիմա կարող են տարօրինակ թվալ՝ խաղային համակարգիչը պարզունակ էր, անգամ խաղային <<ջոյստիկը>> ավելի շատ փոքրացված չափի մեքենայի փոխանցման տուփ էր հիշեցնում։

Ռալֆի մտահղացումները պարզ էին, մնում էր իրագործել։ 1967 թվականին ցուցադրեցին առաջին խաղը՝ պինգ-պոնգը։ 1972 թվականի սեպտեմբերին Ռալֆը՝ իր փոքրիկ թիմի հետ իրագործեց նախագիծն ու ԱՄՆ-ի շուկայում հայտնվեց առաջին խաղային կցորդը։

1972 թվականին, մի փակ ցուցադրության ժամանակ Բայերի թիմը խաղային կցորդի հետ ցուցադրեց նաև պինգ-պոնգ խաղը։ Ներկաների մեջ էր նաև Նոլան Բուշնելը՝ Atari հայտնի ընկերության ապագա հիմնադիրը։ Պինգ -–պոնգն այնքան տպավորիչ էր նրա համար, որ ապագայում ստեղծեց Pong նախագիծը։

Նոլան Բուշնելը

Եթե որևէ մեկը, 1967 թվականին Ռալֆ Բայերին և իր փոքրիկ թիմին ասեր, որ իրենց ստեղծած խաղային կցորդն ու խաղը, մի քանի տարուց, համաշխարհային շուկայում կարևոր տեղ են զբաղեցնելու և մեծ եկամուտ ապահովելու, նրանք դժվար հավատային։ Բայց․․․․ շնորհանդեսից ընդամենը 2 տարի հետո, 1974 թվականին արդեն վաճառվել էր 200 հազար Odyssey։

Pong-ի նման նախագծերն առավել լավ կիրառվել են խաղային ապարատներում։ 1974 թվականի վերջին սա արդեն մեծ բիզնես էր՝ 250 միլիոն դոլար եկամտով։ Բացի այդ, խաղային կցորդները, ապարատները արդեն արգելված չէին։ Սա կարևոր քայլ էր խաղային վիդեոինդուստրիայի զարգացման համար՝ ցույց տալով, որ դա կարող է աճել ու զարգանալ օրենքի շրջանակում։

Ռալֆ Բայերն ու իր ստեղծած խաղային սարքը

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Ռալֆ Բայերը շատ մրցանակներ է ստացել՝ ‘G-Phoria’, ‘Developers Choice Award’ և մի շարք այլ մրցանակներ։ Այս ոլորտում նա իսկապես մեծ նորարար էր և այդպես ապրեց մինչև վերջ։ Իր մահկանացուն նա կնքեց 2014 թվականին։

Ցուցադրել ավելի
Back to top button