Զարթուցիչ

Երկու տոն՝ մեկ շաբաթում

Արդեն ընտրե՞լ եք այն գիրքը, որն այսօր նվիրելու եք ընկերներին : Հիշում եք, չէ՞, որ փետրվարի 19-ը  հայ մեծ բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի   ծննդյան  օրն է, որը      Հայաստանում  նշվում  է,  որպես  գիրք նվիրելու  օր:  Այդ առթիվ այսօր դպրոցներում, գրադարաններում և թանգարաններում տարբեր միջացառումներ են կազմակերպվելու…

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օրինակ տեղի  կունենա  Մանկապատանեկան  գրքի  երևանյան տոնավաճառը: Ողջ օրվա ընթացքում պատանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ բազմաթիվ նոր գրքերի  հետ, ինչպես նաև տարբեր միջոցառումների մասնակցել: Մուտքն ազատ է և կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Գիրք նվիրելու   օրը   հետաքրքիր է  անցնելու  նաև Հովհաննես Թումանյանի   թանգարանում… Զարթուցիչի  թղթակից  Նատալի  Մկրտչյանն է  պատմում:

Հին ժամանակներում ընդունված էր Բարեկենդանի օրը շատ խենթություններ անել… Ինչպես մարդիկ   պատրաստվեն այդ տոնակատարությանը…  

Ո՞րն է լինելու օրվա ամենասպասված ու հետաքրքիր պահը, ինչպե՞ս կարող ենք մասնակցել: Այս հարցերի պատասխանները կտան Կարինե Փանոսյանն ու Շողեր Հակոբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button