Ռադիոարվեստանոց

Զրույց՝ տանիքում

Ռադիոարվեստանոցում  այսօր զրուցում ենք նկարիչ Տիգրան Մատուլյանի հետ:  Նրա արվեստանոցը գտնվում է շենքի տանիքում, որտեղից  շատ պարզ  երևում է Արարատը: 

Մի անգամ, մի մեծահարուստ մարդ էր եկել ինձ հյուր:  Ասացի՝  «Գիտե՞ս, ես էլ եմ շատ հարուստ», ասաց՝  «Ինչպե՞ս  հասկնանք»,  պատասխանեցի՝ «Արի պատշգամբ կտեսնես»:  Եկավ Մասիսը տեսավ, ասաց՝  «Դու ինձմէ հարուստ  ես…»

Էս սարին պետք է հանգիստ թողնենք. չի կարելի  իրեն էդքան տանջել: Սարյանը  նկարել է՝  հերիք է, էնքան սիրուն է նկարել, որ էլ ի՞նչ պետք է անես, որ դրանից լավ ստացվի:

Իմ սիրելի նկարիչները միշտ  փոխվում են:  Վերմեր  եմ շատ սիրում: Արշիլ Գորկի եմ սիրում: Ես նաև էթնիկ մշակույթի սիրահար եմ:Ամեն  ինչ նայում եմ, ամեն ինչ ուսումնասիրում:

Իսկական նկարիչ դառնալու համար մարդը  պետք է  կրթվի, պետք է սովորի նկարել, նկարչությունն ունի  սովորելու  բաժին, եթե դա չսովորես, մասնագետ չես դառնա:

Տիգրան Մատուլյան

Նկար  սկսելուց առաջ ես երկա՜ր նայում եմ կտավի վրա…Այդ  պահին  ես պսպղուն կետիկներ եմ նկատում ու անցնում եմ գործի… Թեմաներ շատ ունեմ:

«Արև» Տիգրան Մատուլյանի նվերը՝ Արևիկ ռադիոկայանին
Ցուցադրել ավելի
Back to top button