Զարթուցիչ

Հայերեն, թե՞ անգլերեն

Ալեքսը շրջել է Երևանով ու իր համար շատ անհասկանալի գրվածքների հանդիպել: Ահա, թե ինչ է տեսել նա

«եկեք դուրս գանք փողոց ու տեսնենք, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Տաքսի եմ կանչում, ու մոտենում է «Սանտաս» տաքսի ծառայության ավտոմեքենան: Մեքենայի վրա հայերեն տառերով գրված է՝ Սանտաս…ասել է թե՝ ձմեռ պապիներ… ինչ արած, մեկնում եմ  կենտրոն՝ Սայաթ Նովա փողոցին կից ՝ «Կոֆիսթորի» սրճարանը, ուր ինձ է սպասում ընկերս:  «Կոֆիսթորին» մեծ-մեծ հայերեն տառերով  է գրված, որ մենք՝ հայերս մի քիչ անգլերեն սովորենք:  Մի քանի քայլաչափ այն կողմ՝ «Սեզոն» հոթելն է… Սեզոն-ը՝ կրկին հայատառ… Իսկ ինչ կասեք նույն կերպ գրված «ատելիեին»: Այո, այո… հայերեն գրում են՝ «ատելիե մոդ», որովհետև այլ կերպ չեն հասկանա, թե խոսքն ինչի մասին է: «Նորաձևության սրահն» այլևս մոդայիկ չէ: Մի քիչ էլ քայլենք և  սրտնեղելուց գուցե վատ զգաք, ոչինչ, առջևում «Իքս Մաինդ» դիագնոստիկ կենտրոնն է: «Իքս մաինդը» չգիտեմ թե ինչ է, բայց կրկին գրված է հայատառ: Իսկ «Գուդ հոթելը», «Տուր ըդվայսը» …

Սխալ չհասկանաք…ես Երևանում եմ, որտեղ մեր ոսկեղենիկ մեսրոպատառ հայերենը ծառայում է օտար բառերին: Ինչո՞ւ… Լսենք լեզվաբան Լևոն Գալստյանին»:

Ցուցադրել ավելի
Back to top button