Ռադիոարվեստանոց

Զրույց՝ տիբեթյան թեյի շուրջ

Արմինե Աթոյանն ապրում է Հրազդան քաղաքում և արդեն երկու տարի է հորաքրոջ ազատ բնակարանը յուրօրինակ արվեստանոցի է վերածել։

Այստեղ նա նկարում է, տիկնիկներ ու կոլաժներ է պատրաստում, և զբաղվում ասեղնագործությամբ:
Մի խոսքով նա սիրահարված է արվեստին և այդ սերը փոխանցում է նաև պատանիներին։

Արմինե Աթոյանի արվեստանոցում օրն սկսվում է մեկ բաժակ սուրճով և իր վարպետի՝ հրազդանցի նկարիչ Հայկ Բարսեղյանի հետ հետաքրքիր զրույցներով։

Սիրում է ամենասովորական առարկաներից արվեստի գեղեցիկ նմուշներ պատրաստել։ Աշխատանքն սկսելուց առաջ անպայման համբուրում է այն, հետո նոր գործի անցնում։ «Եթե չհամբուրեմ, հնարավոր է աշխատանքը նեղանա և չստացվի, հանգույց ընկնի, բարկանա․․․»,- կես կատակ կես լուրջ ասում է Արմինեն։

Ցուցադրել ավելի
Back to top button