Լուրեր

Հայ օգտատերերը 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի

2019-ի ընթացքում ֆիշինգային գրոհների զոհ է դարձել հայ օգտատերերի մոտ 14,52%-ը։ 2018-ին այդ ցուցանիշը եղել է ավելի շատ՝ 15,7%։ Վրաստանում նման գրոհների զոհ է դարձել 13,83%-ը, իսկ 2018-ին՝ 16,5%։ Ադրբեջանում 2019-ին ֆիշինգի ենթարկվել է օգտատերերի 15,59%-ը, 2018-ին՝ 13,8%-ը։
Ըստ «Կասպերսկի» ընկերության տվյալների, ֆիշինգի միջին համաշխարհային ցուցանիշը 2019-ին կազմել է 15,17%՝, իսկ 2018-ին՝ 18,32%։ 2019-ին ընկերության լուծումների օգտատերերի համակարգիչներում, ֆիշինգային կայքեր այցելության փորձերի ժամանակ գրանցվել է «Հակաֆիշինգ» համակարգի գործարկման 467 մլն 188 հազ. 119 դեպք, և դա 15 մլն 277 հազ. 92-ով քիչ է, քան 2018-ին։
Ի տարբերություն 2018-ի, 2019-ին ֆիշինգի ամենամեծ չափաբաժինը ուղղված է եղել կազմակերպությունների «Բանկեր» խմբին։ 2019-ին այն ավելացել է 5,46%-ով և կազմել 27,16%։ Նախորդ տարվա առաջատար «Համացանցային պորտալներ» խումբը երկրորդ տեղում է․ դրա բաժինը նվազել է 3,6 %-ով և 2019-ին կազմել 21,12%։ «Վճարային համակարգեր» խումբը մնացել է երրորդ տեղում, դրա բաժինը 2019-ին կազմել է 16,67% (2,65% նվազում)։


Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ դրանք բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։

Ցուցադրել ավելի
Back to top button