Լուրեր

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի 10 դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Առողջ եղե՛ք»,-գրել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button