ՀայԹեք

«Ջիմոջի Հայաստան» թիմը գործարկել է Gmoji business հարթակը

«Ջիմոջի Հայաստան» թիմը, որը մեսենջերների եւ սոցիալական ցանցերի միջոցով մատուցում է ապրանքների ակնթարթային առաքում, չնայած համաճարակի հետ կապված որոշակի սահմանափակումներին, այնուամենայնիվ, հայտարարված ժամանակացույցի համաձայն՝ գործարկել է b2b2c ուղղությունը՝ Gmoji business հարթակը:

Էլեկտրոնային հարթակի բետա տարբերակի փորձարկումներն սկսվել են դեռեւս տարեսկզբին, եւ թիմը ջանք չի խնայել, որպեսզի այն գործարկվի մինչեւ աշխատավորների տոնը՝ մայիսի 1-ը:

Թիմն առաջարկում է գործիքներ եւ հնարավորություններ՝ նոր հաճախորդներ ներգրավելու, հավատարմությունը բարձրացնելու, գործընկերներին եւ հաճախորդներին կորպորատիվ նվերներ ուղարկելու եւ գովազդային արշավներ իրականացնելու համար:

Gmoji business-ը բազմաֆունկցիոնալ Gmoji հարթակի նոր ինտերֆեյսն է: Հիմնական մրցակցային առավելություններից է սեփական ապրանքներն ու ծառայությունները նոր էլեկտրոնային սուբյեկտի (Gmoji) տեսքով ստեղծելու հնարավորությունը, որը հետագայում կարելի է ուղարկել SMS-ի կամ էլ.փոստի միջոցով, ինչպես նաեւ վաճառել այն ընկերություններին, որոնք կարող են դրանք օգտագործել որպես կորպորատիվ նվերներ՝ հաճախորդների ու աշխատակիցների համար: 

Արդյունքում, բիզնեսը կխուսափի աշխատողների եւ հաճախորդների համար նվերները փաթեթավորելու եւ առաքելու ծախսերից, ինչն ինքնին նվերի արժեքի զգալի մասն է եւ հնարավորություն կստանա իրականացնել ապրանքների եւ ծառայութունների թիրախավորված անհատական առաքում՝ թվային նոր տարբերակով:

Ընկերությունն ունի ավելի քան 100 գործընկեր, եւ ամեն օր ավելացնում է ապրանքների եւ ծառայությունների տեսականին: Gmoji հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: Այն կարելի է ներբեռնել gmoji.am-ից։

Ցուցադրել ավելի
Back to top button