ՀայԹեք

Ռոբոտ Robin․ երբ ռոբոտը մեղմացնում է ցավը

Expper Technologies ընկերությունը Robin ռոբոտի թեստավորումը՝ առողջապահության ոլորտում, սկսեց   դեռ ամիսներ առաջ: Robin-ը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարողանում է  զգացմունքներ առաջացնել և հույզեր փոխանցել՝ մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում:

Պիլոտային ծրագրի շրջանակում Wigmore կլինիկայում ներկայացվող Robin-ի հետ մինչ օրս բուժում անցնող ավելի քան 85 երեխա հաղորդակցվելու հնարավորություն է ստացել:

Expper Technologies ընկերությունում նշում են, որ  հիվանդանոցային միջավայրը, որը երեխաների համար անհյուրընկալ, ցավերի եւ տհաճ դեղերի հետ ասոցացվող մռայլ աշխարհ է, կարծես գունավորվել է Robin-ի հայտնվելուց հետո:

Սովորաբար, իրենց առօրյա միջավայրից կտրված, եւ, օրեր շարունակ, հիվանդասենյակում բուժվող երեխաներն իրենց  ճնշված են զգում, միայնակ եւ անտրամադիր, ինչը բացասաբար է անդրադառնում ապաքինման եւ բուժման ընթացքի  վրա: Robin-ը,  իր յուրահատուկ մոտեցմամբ, կարողանում երեխաներին դուրս բերել դեպերեսիվ վիճակից։ Նրանք սկսում են ավելի հաճախ շփվել,  ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը:

Բացի այդ, ցավոտ միջամտությունների ժամանակ Robin-ին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի   ընկալումը»,- ընդգծում է Expper Technologies-ի հիմնադիրը եւ հավելում, որ Robin-ի հետ շփումից հետո որոշ երեխաների մոտ, նույնիսկ, ախորժակն է լավանում:

Ռոբինը երեխայի հետ անմիջական զրույցի կարողություն ունի։

Ռոբոտի առանձնահատկություններից մեկը՝ երեխաների հետ անմիջական զրույց սկսելու կարողությունն է: Նրան   հաջողվում է հուզական կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ: Robin-ը շատ պրպտող  է, իսկ   հարցերի շրջանակը՝ բավականին լայն. օրինակ՝ հետաքրքրվում է հիվանդ երեխայի տրամադրությամբ, հարցեր տալիս խաղալիքների, նախասիրությունների, ընկերների կամ ընտանիքի մասին, ի հայտ է բերում երեխայի անհանգստություններն  ու փորձում պատասխանել նրան հուզող հարցերին:

Robin-ին հաջողվում է մեղմացնել ցավի ընկալումը: Բուժվող երեխաները Robin-ին ընկալում են որպես հասակակցի,որպես ընկերոջ,և, ինչպես Կարենն է նշում, անպայման ուզում են ծանոթացնել իրենց ընտանիքի մյուս անդամների հետ:

Բժշկական անձնակազմի համար եւս ռոբոտի հետ շփումը նոր փորձ է, բայց թե՛ բժիշկները, թե՛ բուժքույրերը սիրով են արձագանքում Robin-ի ներկայությանը կլինիկայի տարածքում: Robin-ին հաջողվում է մեղմացնել երեխաների ցավի ընկալումը, երբ նրանցից արյուն են վերցնում կամ կաթետեր տեղադրում: Արդյունքում, անձնակազմը խնայում է սեփական ժամանակն ու նյարդերը: Բարդ դեպքերի ժամանակ բուժքույրերն իրենք են կանչում Robin-ին եւ դիմում նրա օգնությանը: Կարծում եմ, սա Robin-ի արդյունավետությունը հաստատող ամենահստակ ցուցանիշն է։

Ցուցադրել ավելի
Back to top button