Ռադիոարվեստանոց

Չամիչ․ որովհետև խմբի երգերը չամիչի պես քաղցր են և հայկական

Ռադիոարվեստանոցի հյուրերը ‹‹Չամիչ›› տրիոյի երաժիշտներն են։ Անահիտը խմբի վոկալիստն է, Ալեքսը՝ կիթառահարը, իսկ Կոստյան ‹‹Չամիչի›› հիմնադիրը և կլառնետիստը։

‹‹Չամիչ››, որովհետև խմբի երգերը չամիչի պես քաղցր են և հայկական։ Երգացանկը տարբեր է՝ դասականից մինչև հին երգերի մշակումներ։ Ունեն նաև հեղինակային երգեր,որոնցով հիմնականում զբաղվում է Կոստյան։

‹‹Չամիչ›› խումբը ելույթներ է ունենում ակումբներում, թանգարաններում, փառատոնների ժամանակ։ Նրանք համերգներով հանդես են եկել նաև մարզերում և ամենուրեք՝ սիրով են լսել նրանց երգերը։ Հանդիսատեսի արձագանքը շատ է ոգևորում խմբի անդամներին։

Ցուցադրել ավելի
Back to top button