Ռադիոարվեստանոց

Դե անիմացրու. երևանյան թանգարաններն առցանց կրթական ծրագրեր են առաջարկում

‹‹Ռադիոարվեստանոցում›› պատմում ենք, թե երևանյան թանգարաններն ինչ կրթական ծրագրեր են առաջարկում իրենց այցելուներին և ինչպես կարող ենք մասնակցել դրանց։ Այս օրերին՝ համաճարակով պայմանավորված՝ թանգարանները, գրադարանները, համերգասրահներն ու մշակութային կենտրոններն իրենց գործունեությունը շարունակում են իրականացնել առցանց։ Թանգարանի աշխատակիցները պատմում են, որ վերջին ամիսներին տարբեր նախաձեռնությունների շնորհիվ, կապն այցելուների հետ չեն կորցրել ։ ‹‹Զարմանազան գլուխկոտրուկներ››, ‹‹Երևանյան էդյուդներ››, ‹‹Հրաշագործ երաժիշտը››, ‹‹Հումորի դեղաբաժին Սպենդիարյանից››:

Այս շարքն իրականացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Աշխատակիցներն ամեն ինչ անում են, որ թանգարանային առցանց առօրյան հետաքրքիր և աշխույժ անցնի։ Իսկ ‹‹Դե անիմացրու››, ‹‹Ի՞նչ են պատմում հուշարձանները›› կրթական ծրագրերն առաջարկում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը և նույնպես հետաքրքքիր ժամանց խոստանում իր այցելուներին։

Ցուցադրել ավելի
Back to top button