Լուրեր

ԱԽ նախագահն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող դիրքեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ։ ԱՀ նախագահն  այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:

Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:

Ցուցադրել ավելի
Back to top button