Լուրեր

Հուսով եմ, այլ երկրներ ևս կհետևեն Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին․ Արամ Ա

Հույսի ու ոգևորության ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը․ Արամ Ա

Հույսի ու ոգևորության ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը, ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

«Քիչ առաջ հետևեցի Ֆրանսայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության բանաձևի քննարկմանը, լսեցի սենատորների ելույթներն ու միաձայն ընդունված որոշմանը։ Հազա՜ր պատիվ Ֆրանսային, ժողովրդի կամքը ներկայացնող Սենատին։

Հուսով եմ, որ այլ երկիրներ ևս կհետևեն Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին։

Ցավի և տխրության ամպերով կուտակված հայ ժողովուրդին կյանքի երկնքի վրա, հույսի ու ոգևորութեան ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը»,- գրել է Կիլիկիո կաթողիկոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button