Ռադիոարվեստանոց

« Երեխան այսպիսին է․ կամ երգը իրեն դուր կգա, կերգի, կամ ամեն ինչ կանի, որ չերգի»։ Վահե Հայրապետյան

«Ռադիոարվեստանոցում» Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլն է։ Վերջին ամիսներին արևիկցիներն իրենց պարապմունքները հեռավար են անցկացրել՝ երգել, պարել ու նվագել են էկրանից այն կողմ։ Հիմա արդեն հանդիպում են փոքրիկ խմբերով և պատրաստվում՝ նոր երգեր ձայնագրելուն։ «Արևիկում» նորը սովորելու, կրթվելու, մեկ քայլ առաջ գնալու մեծ ցանկություն կա։ Բոլորն էլ սիրով են գալիս պարապմունքներին։ Ուրախ են, որ արևիկցի են և առջևում էլ շատ գործեր ունեն անելու։ Շուտով նոր երգ են ձայնագրելու՝ վերնագիրը՝ Գիշեր։ Խոսքերի հեղինակը Ռուբեն Սևակն է, երաժշտությունը գրել է Վահե Հայրապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button