Լուրեր

Բաց դռների օր` Գյումրու բժշկական կենտրոնում. խորհրդատվություն կանցկացնի ֆրանսիացի բժիշկների խումբը

Այսօր՝ հունվարի 6֊ին Գյումրու բժշկական կենտրոնում ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ կանցկացնի խորհրդատվություն։

ԲԿ-ից մանրամասնում են, որ վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար  խորհրդատվություն կմատուցի պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին։

Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը խորհրդատվություն կմատուցի Գյումրու ծննդատանը։

«Քաղաքացիներին խնդրում ենք ժամը 12։00֊ից ներկայանալ Գյումրու բժշկական կենտրոն՝ ընդունարանի կողմից»,-ասված է ԲԿ-ի տարածած հայտարարությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button