Ռադիոարվեստանոց

Մի օր արթնացա ու որոշեցի, որ պետք է տիկնիկ պատրաստեմ

Նկարիչ, դիզայներ Հարություն Գրիգորյանը մանկուց սիրել է նկարչությամբ զբաղվել: Իսկ երբ մեծացավ, սկսեց նաև տարբեր ձեռագործ աշխատանքներ ուսումնասիրել և փորձել պատրաստել։

Սկիզբն իհարկե դժվար էր։ Բայց Հարությունը չհուսահատվեց և մի առավոտ օրն այլ կերպ սկսեց։ Նա սեղանին տարբեր կտորներ շարեց և փորձեց տիկնիկ պատրաստել։

Հիմա արդեն Հարությունը կարողանում է տարատեսակ տիկնիկներ պատրաստել՝ հելունագործ, կերպարային, հրեշտակ տիկնիկներ, նաև հայկական ավանդական։
Բայց տիկնիկագործությունը նրա միակ հետաքրքրությունը չէ։ Հարությունը զբաղվում է նաև ասեղնագործությամբ, փայտի փորագրությամբ, խեցեգործությամբ, մանրանկարչությամբ, նկարում է ափսեների, բաժակների վրա։ Նաև շապիկներ է նկարազարդում։ Մի խոսքով նրա «Արհեստների արվեստանոցում» տարբեր գեղեցիկ աշխատանքների կարելի է հանդիպել։

Ցուցադրել ավելի
Back to top button