Լուրեր

«Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից

Պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, խրոնիկ հիվանդություններ ունեցողների, սոցիալական հաստատությունների աշխատողների, 18-ից մինչև 55 տարեկան քաղաքացիների համար։

COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 19-ից, հայտնել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Պատվաստանյութն արդեն բաշխված է առաջնային օղակի բժշկական հաստատությունների միջև», — ասել է Խաչատրյանը:

55 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվելու են ռուսական դեղամիջոցով, երբ Ռուսաստանից նոր չափաքանակներ մատակարարվեն։ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով:

Ցուցադրել ավելի
Back to top button