Զարթուցիչ

Այնտեղ, որտեղ հնչում է ռադիոյի ձայնը՝ երբեք ձեզ միայնակ չեք զգա

Ռադիո Արևիկում և ձեզ ծանոթ ու անծանոթ շատ ռադիոկայաններում օրն այսօր տոնական է։ Նշում ենք հենց ռադիոյի օրը ․․․ և իհարկե, առաջին հերթին օրվա առթիվ շնորհավորում ենք մեր ավագ գործընկերներին ՖՄ 107,7-ին, Իմ ռադիոյին և մյուս բոլոր ռադիոներին մասնագիտական տոնի առթիվ։
Շատ ենք պատմել, բայց ևս մեկ անգամ հիշենք ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովին։ Պատմությունը հիշեցնում է, որ 126 տարի առաջ՝ մայիսի 7-ին նա ներկայացրել է իր հայտնագործությունը՝ աշխարհում առաջին ռադիոընդունիչն ու իրականացրել՝ առաջին ռադիոկապը։
Թեև առաջին գյուտարարի անվան հետ կապված մեծ վեճերը շարունակվում են աշխարհում և հարցը՝ թե ով է առաջինը ռադիոկապ իրականացրել՝ իտալացի ռադիոինժեներ Գուլիերմո Մարկոնին, թե, այնուամենայնիվ, Պոպովը, բայց մենք ավանդույթի համաձայն մայիսի 7-ին նշում ենք ռադիոյի ծնունդն ու վստահ ասում, որ արդեն մեկ դարից ավել, ռադիոն շատերի համար սիրելի և անբաժանելի բարեկամ է դարձել։
Իսկ Հայաստանի Հանրային ռադիոն ձեզ հետ է արդեն 95 տարի։ Երևանի ձայնն առաջին անգամ եթերում հնչել է 1926թ. սեպտեմբերի 1-ին։
Մեր՝ մանկապատենական հաղորդումների բաժինը, հիմա Արևիկ ռադիոկայան, Հանրային ռադիոյում ապրում է արդեն 90 տարի․ մի ամբողջ դարաշրջան մենք քայլում ենք մեծերի հետ, մեծերի կողքին, այժմ, ինչպես արդեն ասացինք, ՖՄ 97․3 –ում։

Ցուցադրել ավելի
Back to top button