Զարթուցիչ

ՀՓԵ-ից՝ երգ, սեր ու ոգի Արցախին և Սյունիքին. Զարթուցիչ

Մոտ երեք շաբաթ առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը վերադարձավ Արցախ և Սյունիք կատարած ուղևորությունից։ Մաեստրո Տիգրան Հեքեքյանի կազմակերպած «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը, որին մասնակցեցին Արցախի և Սյունիքի մանկապատանեկան երգչախմբերը, մեծ իրադարձություն դարձավ բոլոր մասնակիցների համար։
«Դեպի Սյունիք ու Արցախ տանող ճանապարհը մենք պետք է մաշեցնենք գնալ-գալով»,-ասում է Տիգրան Հեքեքյանը՝ վստահ, որ այդպես միայն կարելի է ոգևորել սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներին, որոնք այսօր բոլորիս հայրենիքի իրական սահմանապահն են։ Նա նաև խորհուրդ է տալիս․«Գնացե՛ք Արցախ ու Սյունիք․ հրաշք տեղեր են»։

Ցուցադրել ավելի
Back to top button