Ռադիոարվեստանոց

Էլմիրա Նավասարդյան — Ռադիոարվեստանոց

Ռադիոարվեստանոցում շարունակում ենք ծանոթանալ արվեստի աշխարհում ապրող ու արարող մարդկանց հետ։ Այս անգամ մտովի կտեղափոխվենք տիկնիկների մի ուրույն աշխարհ, որտեղ իր յուրօրինակ ձեռագրով ստեղծագործում է երիտասարդ տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյանը։ Նրա պատրաստած տիկինիկներն աչքի են ընկնում մեծ աչքերով, գանգուր ու գունավոր մազերով։ Իր տիկնիկներին Էլմիրան Էլոիզ է անվանել։ Պատմում է, որ տանն իրեն այդպես էին դիմում և որոշեց իր տիկնիկներին էլ այդ անունը տալ։ Էլմիրան իր կյանքն առանց տիկնիկների չի պատկերացնում։ Ունի նաև իր թալիսման տիկնիկը, որն իր կարծիքով հաջողություն է բերում նրան։

Ցուցադրել ավելի
Back to top button