Զարթուցիչ

Լավ հնարավորություն պատանի տիեզերագետների համար — Զարթուցիչ

Օդագնացության, աստղագիտության և ավիացիայի սիրահարներին այսօր «Զարթուցիչում» պատմելու ենք ‹‹Այաս›› տիեզերագիտական ընկերության և այն մասին, թե ինչպես կարող եք մասնակցել այդ խմբակի աշխատանքներին։ Տիեզերագիտական խմբակը երկար տարիների պատմություն ունի։ Այստեղից են առաջին քայլերն արել այսօր իրենց ոլորտում հայտնի օդաչուներ, ֆիզիկոսներ, այլ մասնագետներ։ ‹‹Այաս›› տիեզերագիտական ընկերության նախահագ և խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանն իր սաներին հանրամատչելի զրուցների միջոցով ծանոթացնում է թռչող սարքերին, պատմում դրանց աշխատանքի ու ստեղծման պատմության մասին, խոսում է նաև տարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի մասին։ Նախորդ տարի՝ համաճարակով պայմանավորված խմբակի պարապմունքները ևս հեռավար էին անցնում, այս տարի դրանք կանցկացվեն առկա և խմբակն իր հարկի տակ նորից կընդունի պատանի տիեզերագետներին։

Ցուցադրել ավելի
Back to top button