Զարթուցիչ

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

Սկսած 1994 թվականից հոկտեմբերի 5-ից, 100-ից ավելի երկրներում տոնում են Ուսուցչի օրը։ Սա ուսուցիչների, մանկավարժների և կրթության ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է։ 1966 թվականին Փարիզում կայացավ Ուսուցչի կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական համաժողով, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ստորագրվեց «Ուսուցչի կարգավիճակին վերաբերող հրահանգներ» փաստաթուղթը։ Դե իսկ 2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրեց որպես Ուսուցչի օր:

Այսօր մեծարանքի և երախտագիտության խոսքեր կլսեն մեր ուսուցիչները, և դպրոցներում ու կիրթօջախներում կտիրի տոնական տրամադրությունը։ Սիրելի ուսուցիչներ, կրկին շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում ենք անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

Բանավեճի մեր ակումբում այսօր թեժ է լինելու: Խոսելու ենք ընկերության մասին։ Մենք ընկերներ շատ ունենք, դպրոցում թե բակում… իսկ ինչպե՞ս իմանալ` ո՞վ է նրանցից ամենաիսկականը, ամենահավատարիմը։ Պատահե՞լ է որ ընկերդ չարդարացնի սպասումներդ, կամ զղջաս քո ընտրության համար, կամ ինչպե՞ս համոզվել` կարելի է վստահել ընկերոջը թե ոչ։ Տղաների հետ կարե՞լի է ընկերություն անել ․․․․ հարցերը շատ են, և մենք որոշեցինք դիմել հոգեբան Աննա Մանուկյանի օգնությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button