Մեկնարկ

Տիեզերագնացից մինչև տնտեսագետ մեկ քայլ է

«Մեկնարկ» ծրագրի հյուրերը Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանը և 2021 թվականի տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած թիմի 4 մեդալակիրներից երկուսն են՝ Ջորդի Մուրադյանը և Վենգեր Ղազարյանը։

Այս տարի հայ դպրոցականներն առաջին անգամ մասնակցեցին տնտեսագիտության միջազգային օլիմպիադային։

Ինչպես ասում է օլիմպիադային Հայաստանը ներկայացրած թիմի ղեկավար Շավարշ Զոհրաբյանը, միջազգային հարթակում էլ տնտեսագիտության օլիմպիադան համեմատաբար նորերի շարքում է, իսկ Հայաստանը, իսկապես էլ ներկայացավ առաջին անգամ։

Շ․Զոհրաբյան․ «Հայաստանի բրիտանական դպրոցն էր որպես կազմակերպիչ հանդես գալիս։ Օլիմպիադային մասնակցելու հրավերն ընդունեցինք, քանի որ մեր դպրոցական ծրագրի մեջ կա առանձին «տնտեսագիտություն» առարկան։ Երեք տարի ավագ դպրոցում դա ուսումնասիրվում է, և կարևորը, որ առարկան ուսումնասիրվում է անգլերենով, իսկ օլիմպիադային մասնակցության համար անգլերենի բավարար իմացությունն անհրաժեշտ պայման է։ Մասնակցության առաջարկությամբ դիմեցինք բոլոր այն դպրոցներին, որտեղ անգլերենով ուսումնասիրվում է տնտեսագիտությունը»։

Նախընտրական փուլից հետո ձևավորվեց Հայաստանը ներկայացնող թիմը՝ կազմված 5 հոգուց։

Հայ պատանիները վերադարձան 4 մեդալով․ երկու արծաթ/Ջորդի Մուրադյան, Լեոնարդ Խուդավերդյան/ և երկու բրոնզ/Վենգեր Ղազարյան, Վիկտորյա Աղաբեկյան/։ Իսկ Ջորդի Մուրադյանն օլիմպիադայի երեք բաժիններից մեկին՝ ֆինանսական խաղ–մրցույթին մասնակցության համար նաև առանձին սերտիֆիկատ է ստացել․ օլիմպիական լեզվով ասած՝ նվաճել է «փոքր ոսկի»։

Ի՞նչ անակնկալներ եղան մեր պատանի օլիմպիականների համար, ինչպե՞ս են գնահատում  նրանք իրենց մասնակցությունը, ի՞նչ խորհուրդ կտային իրենք իրենց հիմա, երբ օլիմպիադան արդեն անցյալ է, ի՞նչ են մտածում մասնագիտության ընտրության բարդ հարցի մասին։ Այս ամենը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button