Մեկնարկ

«Սմարթ-էկրաններ «Աշխարհացույցի» դպրոցներին-2024»

Մեր հյուրը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանն է։

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը դպրոցներին, ուսուցիչներին, աշակերտներին, ի՞նչ է անում կրթական միջավայրն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար։

Ա․ Ավետիսյան — «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում ՀՀ 40 դպրոց նախորդ տարի ստացել է նորագույն սերնդի սմարթ-էկրան, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և ինտերակտիվ անցկացնել դասերը, բայց «Աշխարհացույցի» դպրոցների աշխարհագրությունն ավելի մեծ է, քան այս 40 դպրոցը։

Անշուշտ, կլինեն դպրոցներ, ուսուցիչներ, որոնք դեռ տեղյակ չեն ծրագրից, չնայած որ համայնքն իրոք մեծ է․ ունենք բլոգ, որտեղ ներգրավված են 3500 ուսուցիչներ։

Մի քանի ծրագրեր ենք անում, որոնցից առանցքայինը «Սմարթ-էկրաններ «Աշխարհացույցի» դպրոցներին» ծրագիրն է։ Նախորդ տարի մենք իրականացրինք նախագծային մրցույթ-ծրագիր, որի շնորհիվ ուսուցիչներն ու նրանց աշակերտները կարողացան իրենց դպրոցների համար վաստակել սմարթ-էկրաններ։ Խոսքը նոր սերնդի սմարթ-էկրանների մասին է, որոնք լավագույն կրթական հնարավորություններ են ընձեռում, դառնում են դպրոցներում ռեսուրս-կենտրոններ, որոնք բարձրացնում են ինչպես առարկայի, այնպես էլ, ընդհանրապես, դպրոցի, կրթական միջավայրի ազդեցությունը և արդյունավետությունը։

Այս տարի նորից նախագծային մրցույթ ենք հայտարարել։ Մրցույթը բաց է, դպրոցները մինչև մարտի 15-ը կարող են դիմել «Սմարթ-էկրաններ «Աշխարհացույցի» դպրոցներին 2024» ծրագրին։ Մեր կայքում և ֆեյսբուքյան կայքում կարող են գտնել մրցույթի մանրամասները։

2024 թվականի մրցույթի խորագիրը հետևյալն է․ «Իմ Աշխարհացույցը՝ քարտեզագրելով․․․»։ Ուշադիր եղեք բազմակետերին․ սա հենց այն է, ինչը պետք է լրացնի ստեղծագործական թիմը, որը և պետք է որոշի, թե ի՛նչն է ուզում քարտեզագրել, Հայկական լեռնաշխարհի կամ ընդհանուր հայոց պատմության ո՛ր մասն է ուզում քարտեզագրել, ուսումնասիրել։ Ստեղծագործելու մեծ դաշտ է թողնված թիմերին՝ երաժշտական գործիքներից սկսած մինչև տարազներ, հնավայրեր, հեքիաթներ, պատումներ և այլն․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button