Լուրեր

Մեկնարկեց Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը

Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազ» ներկայացմամբ նոյեմբերի 15-ին  Ուսանողական թատրոնում մեկնարկեց Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնը, որն անցկացվելու է մինչև նոյեմբերի 20-ը, հյուրընկալել է յոթ երկրից ավելի քան հարյուր մասնակցի և հյուրի՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։

Փառատոնին ներգրավված են ինչպես երիտասարդ թատերախմբեր, որոնք մասնակցում են «FestOFF» ծրագրին, այնպես էլ թատերախմբեր, որոնք հեղինակություն են վայելում ոչ միայն իրենց երկրներում, այլև աշխարհում:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 

Ցուցադրել ավելի
Back to top button