Զարթուցիչ

Փառատոն` Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում. Զարթուցիչ

«Զարթուցիչի» առաջին էջն այսօր մի հրաշալի նախաձեռնության մասին է: Նոյեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ վարպետի հեքիաթների բեմականացման մրցույթ-փառատոնը, որին ներգրավված էին Հայաստանի տարբեր մարզերի շնորհաշատ աշակերտներ՝ գեղեցիկ և յուրատեսակ բեմականացումներով:

Փառատոնի ժյուրին՝ սիրված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի նախագահությամբ, դիտելով ներկայացումները՝ կատարեց արժանի ընտրություն: Առաջին մրցանակի արշանացավ Չարենցավանի Վազգեն Առաջինի անվան համար 3 հիմնական դպրոցը։ Երկրորդ և երրորդ մրցանակները կիսեցին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի համար 1 և Դիլիջանի համար 6 հիմնական դպրոցների աշակերտները: Տնօրեն Անժելա Խորենյանը հիշեցնում է` մասնակցելու հայտ են ներկայացրել գրեթե բոլոր մարզերը:

Փառատոնը ևս մեկ առիթ էր ծանոթանալու հայ մեծանուն գրողի` Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններին: Իսկ մարզերից եկած երեխաներին անկեղծորեն հետաքրքրեցին և՛ տուն թանգարանի ցուցանմուշները, և՛ գրողի կյանքի պատմության տարբեր դրվագները:

Ցուցադրել ավելի
Back to top button