Զարթուցիչ

Մեդիագրագիտության դաս՝ ռադիոյում։ Արզնի գյուղի աշակերտների այցը

Այսօր՝ ‹‹Զարթուցիչ››-ում լսեք․ Bazoomq Space Research Lab-ի և HyeTech կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թվականին Հայաստանում կանցկացվի «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ»-ը։ Այն կազմակերպվել է պատանիների և երիտասարդների շրջանում STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը խթանելու նպատակով։ Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվում և բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին՝ տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքն ու մասնակցել համաշխարհային ռոբոտաշինությանն ու տիեզերական հետազոտություններին։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, ովքեր 3-ից 5 անձից բաղկացած խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր:

Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որն էլ 2022 թվականի մարտին կուղարկվի տիեզերք։ Ե թե ուզում եք մասնակցել, պետք է գրանցվեք մինչև 2022 թվականի հունվարի 7-ը: Գրանցման և այլ մանրամասները՝ Bazoomq Space Research Lab-ի ֆեյսբուքյան էջ։

«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթը կայանալու է դեկտեմբերի 5-ին՝ առցանց ձևաչափով։ «Մեղուն» լավ հնարավորություն է 3-րդ ից 12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար՝ ստուգելու մայրենի լեզվի գիտելիքներն ու նաև կիրառելու թվանշային գործիքները։ Գրանցվելուն մեկ օր է մնացել։ Ձեր հայտը կարող եք ներկայացնել մրցույթների առցանց հարթակում՝ test.contests.am հղումով: Մրցանակակիրներն արժանանալու են պատվոգրերի, խրախուսական մրցանակների, իսկ մրցույթի հաղթողները՝ գլխավոր մրցանակի:

Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ, Նարեկացի արվեստի միությունում կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը: Կցուցադրվեն Երևանի և մարզերի գեղարվեստական կրթություն և գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների երեխաների, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդների աշխատանքները՝ կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն և այլն։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 5-ը:


Երևանի պատմության թանգարանում էլ բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը։ Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու 90 տարվա ընթացքում թանգարանի ձեռք բերած արծաթագործ վարպետների բացառիկ գործերը՝ նախշազարդ գոտիներ, ապարանջաններ, սպասք , զարդեր և այլ նմուշներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2022-ի փետրվարի 28-ը:

Բրիտանացի երգչուհի Ադելը ներկայացրել Է իր նոր՝ “To Be Loved” նոր երգը, որը հավանաբար տեղ կգտնի երգչուհու «30» խորագիրը կրող ալբոմում: Երգը, որն Ադելը տեղադրել է իր սոցցանցում, մի քանի ժամում ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել և երեք հարյուր հազար օգատատեր հավանել է երգը։ «Չափազանց գեղեցիկ Է»,- գրել են շատերը։

Երեկ՝ ռադիո Արևիկում կրկին հյուրեր ունեինք։ Իրենց օրը ռադիոյում անցկացնելու, ռադիոյի պատմությանն ու աշխատանքներին ծանոթանալու համար մեզ այցելել էին Արզնի գյուղի Սերգեյ Սարխոշևի անվան դպրոցի աշակերտները։ Նրանց մենք ուղեկցեցիքն ռադիոյի ձայնագրման և ուղիղ եթերի ստուդիա, պատմեցինք, թե ինչպես են ստեղծվում և եթեր հեռարձակվում հաղորդումները, ծանոթացրեցիքն նաև 95 ամյա Հանրային ռադիոյի պատմությանը։ Կարծում ենք օրն իսկապես հետաքրքիր անցավ։ Հանդիպման վերջում մեր հյուրերը պատմեցին իրենց տպավորությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button