Ռադիոարվեստանոց

Արվեստի բուժիչ ուժը. Արտթերապիա

Երբևէ՞ զգացել եք արվեստի բուժող ուժը։ Ասենք, նկարելիս զգաք, որ հանգստանում եք, կամ տխուր պահերին որևէ երաժշտական գործիք նվագեք ու մոռանաք օրվա դժվարությունները։ Հոգեբանները վաղուց բացահայտել են, որ արվեստը մեղմացնում ու հանգստացնում է ցավը, օգնում է հաղթահարել տարբեր սթրեսներ։ Հոգեբանության մեջ այդ ուղղությունը կոչվում է արտթերապիա, որն էլ իր հերթին ունի ճյուղեր՝ նկարչաթերապիա, երաժշտաթերապիա, ավազաթերապիա և այլն։ Ու, երբ մարդը դժվարանում է խոսքերով արտահայտել իր մտքերն ու զգացմուքները, նրան օգնության է հասնում արտթերապիան։ Արևիկի Ռադիոարվեստանոցում զրուցելու ենք մասնագիտությամբ նկարչուհի, նաև արտթերապիայի մասնագետ Թագուհի Ստեփանյանի հետ։ Կխոսենք նրա` վերջերս կազմակերպված անհատական ցուցահանդեսի մասին, նաև կբացահայտենք, թե ինչպես է արտթերապիայի միջոցով մարդը կազդուրվում:

Ցուցադրել ավելի
Back to top button