Զարթուցիչ

Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օրն է

Այսօր աշխարհում նշվում է բնապահպանական մի տոն, որը նվիրված է ամենազարմանալի թռչնատեսակներից մեկին՝ պինգվիններին, և կոչվում է պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր։

Բնապահպանական այս տոնի նպատակը, ինչպես և անվանումից հասկացաք,  պինգվինների, նրանց տեսակների ու կենսակերպի մասին հնարավորինս շատ տեղեկություններ տարածելն է, նրանց սպառնացող վտանգների մասին ահազանգելը։

Եվ չնայած օրացույցում պինգվիններին նվիրված առանձին օր էլ կա, որը նշվում է գարնանը, գիտնականները, կենդանասերները և բնապահպանները որոշել են, որ այս յուրօրինակ, գեղեցիկ, երբեմն՝ շա՜տ զվարճալի արարածներն արժանի են տարվա մեջ ևս մեկ անգամ առանձնահատուկ ուշադրության արժանանալու։ Եվ մենք միանգամայն համաձայն ենք այս որոշումը կայացնողների հետ, որովհետև շա՜տ ենք սիրում պիգվիններին։

Հմայիչ ու բարի այս թռչուններով դժվար է չհիանալ․ նրանց ուղղահայաց դիրքով տոտիկ–տոտիկ քայլը, ձագուկների հանդեպ ուշադրությունն ու պինգվինների մանկապարտեզների մասին պատմությունները ժպիտ են բերում ամենախիստ դեմքերին անգամ, բայց ցավոք, նրանց քանակն օրեցօր նվազում է, իսկ պինգվին թռչնատեսակին վերաբերող մերօրյա տվյալներն անհանգստացնող են։ Պինգվինների 18 տեսակից 7–ը անհետացման վտանգի տակ են։ Ափսոս, իհարկե։

Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի մշակութային ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաեւ Գառնու հեթանոսական տաճարը, որը ցանկում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն մեր հեռավոր նախնիների հեթանոսական հավատի միակ կանգուն վկան է Հայաստանում և նվիրված է եղել արևի աստված Միհրին։

Պարբերականի կողմից հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյումը, երկրորդ տեղում հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարն է, երրորդ տեղում հռոմեական «Բոլոր աստվածների տաճարն է», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին և կառուցվել է 1-ին դարում։

Ի դեպ, եթե հետևեք Ռադիո Արևիկի «Հայկական էսքիզներ» շարքին, կարող եք լսել Գառնի պատմամշակութային արգելոց–թանգարանին նվիրված մեր զրույցը, որից կտեղեկանաք, որ  Գառնու հեթանոսական տաճարը 3,5 հեկտար մակերես զբաղեցնող արգելոց–թանգարանի մի մասն է միայն։

Ցուցադրել ավելի
Back to top button