Զարթուցիչ

«Հանդիսատեսը թատրոնի համար խաղընկեր է»․ Զարթուցիչ

Տարվա բոլոր եղանակներին մեզ սիրով սպասող մի վայր կա․ մեր թատրոնը՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը։ Շատերիս համար հենց այստեղից է սկսվում թատրոնի հետ ծանոթությունն ընդհանրապես, երբեմն էլ հենց այստեղ բեմադրված մի ստեղծագործության շնորհիվ հայտնաբերում ենք մեր սիրելի հեղինակին, արվեստի և իրականության մասին խորհել էլ շատ հաճախ հենց այստեղ ենք սկսում։ Հասկացաք, իհարկե, որ այս նախաբանը պատահական չէր: Այսօր մեր հյուրն է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը։

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը մեր լավ ընկերն է, ում հետ կարելի է ժամանակը հետաքրքիր անցկացնել, ծիծաղել ու տխրել, հաճախ էլ հենց այստեղ՝ թատրոնում գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ներսումդ են և որոնց մասին չես ասի ոչ մեկի։ Գալիս ես, նստում դահլիճում, լույսերն անջատվում են, բարձրանում է վարագույրն ու մեկ էլ, ներկայացման մի դրվագում, ծանոթ կամ անծանոթ դերասանի շուրթերից հնչում է հենց քո հարցը, ասենք, ընկերության մասին, մեկ էլ տեսար՝ հերոսներից մեկը հայտնվում է հենց այն հոգեվիճակում, որն ունես դու հենց այդ պահին:

Ցուցադրել ավելի
Back to top button