Լուրեր

Ամենաաարդյունավետ դեռահասների յոթ սովորույթները

Ամերիկացի բիզնեսմեն, գրող և հրապարակախոս Շոն Քովին իր՝ ‹‹Ամենաաարդյունավետ դեռահասների յոթ սովորույթները›› գրքում, որն ի դեպ համարվում է բեսթսելլեր, ներկայացնում է պատանիների կյանքում հաճախ հանդիպող խնդիրներ և առաջարկում արդյունավետ լուծումներ։ Ահա մի քանի օրինակ.

‹‹Չափազանց շատ անելիքներ կան և ոչ բավարար ժամանակ։ Ես պետք է դպրոց գնամ, տնային աշխատանքներս կատարեմ, ընկերներիս հետ շփվեմ, խնջույքների մասնակցեմ և ամենակարևորը՝ ընտանիքիս հետ լինեմ։ Ամբողջովին սթրեսի մեջ եմ։ Օգնեք։ ‹‹Ինպե՞ս կարող եմ ինքս ինձ հետ հաշտ լինել, երբ բոլորից հետ եմ մնում։ Ուր նայում եմ, ամեն բան հիշեցնում է, որ կա ինչ-որ մեկը, որն ավելի խելացի է կամ ավելի գեղեցիկ․․․ կամ ավելի սիրված››։ ‹‹Ծնողներս անդադար փնթփնթում են, կարծես երբեք չեմ կարողանում արդարացնել նրանց սպասելիքները››։ ‹‹Ես հաճախ եմ անտրամադիր և ընկճված լինում։ Չգիտեմ ինչ անել դրա դեմ։

Ծանոթ իրավիճակներ են, չէ՞։ Ահա այս խնդիրները լուծելու համար Շոն Քովին յոթ ելք է առաջարկում․

1) Եղիր պրոակտիվ․ պատասխանատու եղիր քո կյանքի համար։ Երբ ինչ որ գործ ես սկսում՝ մտքում պատկերացրու, թե ինչպես ես ավարտելու այն:

2) Սահմանիր քո առաքելությունն ու նպատակներն այս կյանքում։

3) Քո կյանքում գտիր առաջնահերթություններն ու նախ կատարիր դրանցից ամենակարևորները։

4) Մտածիր միայն հաղթանակների մասին՝ գործիր ‹‹հաղթանակ-հաղթանակ›› սկզբունքով, ի վերջո բոլորն էլ կարող են հաղթել։

5) Նախ ձգտիր հասկանալ, այնուհետև հասկանալի լինել․ անկեղծորեն լսիր մարդկանց։

6) Համատեղիր ուժերդ․ հիշիր, որ միասնական աշխատանքների դեպքում կարելի է ավելի մեծ արդյունքի հասնել։

7) Շարունակ կրթվիր և պարբերաբար զարգացրու հմտություններդ։

Այս յոթ սովորույթները կիրառելու դեպքում, կյանքում կարող ես այնպիսի փոփոխություններ նկատել, որոնք նախկինում հնարավոր չես համարել։

Ցուցադրել ավելի
Back to top button