Զարթուցիչ

Առաջին անգամ ռադիոյում․ Զարթուցիչ

Օրեր առաջ ‹‹Անանիա Շիրակացի միջազգային կրթական համալիրի›› 4-րդ դասարանցիներն այցելել էին ‹‹Արևիկ›› ռադիոկայան։ Առիթը մեդիա դասն էր, որը նրանք անցկացրին Հանրային ռադիոյի շենքում։ Մեր հյուրերը ծանոթացան Հանրային ռադիոյի պատմությանը, լրատվամիջոցի աշխատանքներին, շրջեցին ստուդիաներում, փորձեցին նաև հաղորդում պատրաստել։

Իսկ ռադիոյի արխիվում նրանք տեսան, թե ինչպես են հին ձայնագրությունները թվայնացվում և ինչ սարքերով։ Այս ամենը նրանց ներկայացրեց ֆոնդավորման և ձայնագրման բաժնի ղեկավար Արթուր Իսպիրյանը։

Այցելուներին անակնկալ էր սպասվում նաև ‹‹Արևիկ›› ռադիոկայանի խմբագրությունում։ Խմբագիր Մարինե Քոչարյանը հյուրերին առաջարկեց մի խաղ խաղալ և արագ ինչ-որ հաղորդում վարել։

Ցուցադրել ավելի
Back to top button