Զարթուցիչ

Իսկ դուք տեսե՞լ եք Աֆինա առյուծիկին. Զարթուցիչ

Բոլորիդ հրավիրում ենք Երևանի կենդանաբանական այգի։ Մայիսի 1-ին, ավանդույթի համաձայն, շատերիս սիրելի կենդանաբանական այգին սկսեց իր նոր տարեշրջանը։ Բացման օրն անցավ միջոցառումներով, երգ ու պարով։ Ուրախ էին թե՛ հյուրերը, և թե՛ այգու բնակիչները։ Իսկ առաջիկայում՝ այգու հետ կապված, շատ նորություններ են սպասվում։

Պատմում է Կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի  պատասխանատու Լիանա Բրյանը:

Ամառային արձակուրդին, համոզված եմ շատերս կայցելենք այգի։ Ինչպես շատ կրթօջախներում, թանգարաններում և արվեստի կենտրոններում, այստեղ՝ կենդանաբանական այգում նույնպես կրթական հետաքրքիր ծրագրեր կկազմակերպվեն։ Ավելացնենք, որ եթե ուզում եք կենդանիներից մեկի խնամակալը դառնալ, ձեզ կօգնեն այդ հարցում և այդպիսի հնարավորություն կունենաք։

Մինչ դուք կմտածեք, թե որ կենդանու խնամակալն եք ուզում դառնալ, մենք պարզենք, թե ինչպես են իրենց զգում կենդանիները և ինչ նոր ձագուկներ են ծնվել կամ ծնվելու առաջիկայում։ Զրույցին միանում է այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։

Դե ինչ ավելացնենք՝ առյուծիկ Աֆինան և մյուս բոլոր կենդանիները մեզ սպասում են այգում։  Կարծում ենք, առանց մեզ, նրանք մի փոքր տխրում են և իրենց միայնակ զգում։

Ցուցադրել ավելի
Back to top button