Լուրեր

«Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլի մեկնարկը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու հայտնի արվեստագետների, լսելու մշակույթի ոլորտի մասնագետների դասախոսություններ, խաղալու ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 25-ը լրացնել մասնակցության հայտը և գրել մոտիվացիոն նամակ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/wxfyfab1a6795sdd9։

Ցուցադրել ավելի
Back to top button