Զարթուցիչ

Խորհուրդ Մինաս Ավետիսյանից. Զարթուցիչ

Երբ դպրոցական առաջադրանքը կատարելիս ոչ թե բավարարվում ես համացանցը քրքրելով, այլ ուզում ես նաև նյութի հետ կապված քո հետազոտությունն անել, քո, թեկուզ փոքրիկ, բացահայտումը, անհնար է, որ լավ գործ չստացվի։ Անուշի և նրա երկու թիմակիցների նախագծային աշխատանքն «Աշխարհագրություն» առարկայից աղջիկներին հասցրեց Ջաջուռ, որտեղ նրանք, իսկապես էլ, փոքրիկ բացահայտումներ արեցին, հետաքրքիր նյութ հավաքեցին իրենց ֆիլմի համար, իսկ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում լսեցին մեծ նկարչի որդու պատմությունը հորից իրեն փոխանցված խրատի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button