Զարթուցիչ

Ուր՞ գնալ ամռանը. Զարթուցիչ

Եվս երկու օր էլ, և կդիմավորենք տարվա ամենաուրախ և անակնլալներով լի եղանակը՝ ամառը։ Հիշու՞մ եք, թե ինչ ծրագրեր էիք կազմել արձակուրդի համար։ Ահա եկել է ժամանակը դրանք իրագործելու։ Առջևում մեզ սպասում են ճամփորդություններ, ամառային դպրոցներ, ճամբարներ, ընկերների հետ հանդիպումներ․․․ մի խոսքով այն ամենն, ինչ պատկերացնում ենք ամառ և արձակուրդ ասելիս։ Եթե այս ցանկում ձեր ամենասիրելի զբաղմունքը ճամփորդելն ու նոր վայրեր բայացահայտելն է, ահա մի քանի վայր, որն արժե գնալ ամռան ընթացքում։

Եղեգնաձորի Շատին գյուղում 2008 թվականից գործում է բեզուարյան այծերին և արջերին դիտելու դիտարան։ Այնտեղից կարելի է տեսնել, թե ինչպես են կենդանիներն իջնում ձոր՝ ջուր խմելու:

Դիլիջանի անտառներում գտնվող Գոշի լիճը քաղաքի եռուզեռից ու աղմուկից հեռու լինելու հրաշալի վայր է։ Անտառ, արև, ջուր և թռչունների ձայն, էլ ինչ է պետք կատարյալ հանգստի համար։

Լաստիվեր, այստեղ դուք կտեսնեք հիասքանչ բնություն, քարանձավներ, ջրվեժ, ծառերի վրա կառուցված խրճիթներ ու տնակներ։ Մի խոսքով կախարդական ու գողտրիկ մի անկյուն՝ Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի կիրճում՝ Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա:

Իսկ դուք Հայաստանի որ տեսարժան վայրերը կուզեիք այցլել այս տարի։ Կամ կա՞ն քաղաքներ ու գյուղեր որտեղ կուզեիք մեկ օր անցկացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button