Զարթուցիչ

Փոքրիկ օլիմպիկ․ ամառային դպրոց մարզասերների համար

Լսե՞լ եք «Փոքրիկ օլիմպիկ» ամառային դպրոցի մասին։ Այն գործում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Այստեղ պատանիները ծանոթանում են մի շարք մարզաձևերի հետ, խաղում են ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ։ Գնում են նաև էքսկուրսիաների, ծանոթանում առաջին օգնության կանոններին։ Մի խոսքով «Փոքրիկ օլիմպիկ» ամառային դպրոցը հրաշալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են սպորտը և կարևորում են առողջ ապրելակերպը։

Ցուցադրել ավելի
Back to top button