Զարթուցիչ

«Մանուկների Մոլորակ»֊ ը՝ «Զարթուցիչ»-ին հյուր

Բարձր տրամադրության առիթն այսօր միայն ամառվա արձակուրդը չէ։ «Արևիկ»-ը հյուրընկալել է «Մանուկների մոլորակ»-ի երաժշտասեր բնակիչներին։ Խոսքը «Մանուկների մոլորակ» մանկական հաղորդաշարի և նրանց կից գեղագիտական կենտրոնի սաների մասին է։ Այսօր արդեն «Մանուկների մոլորակ»-ը 16 տարեկան է և ունի շատ-շատ շրջանավարտներ, ովքեր շարունակեցին իրենց ընթացքը երգ-երաժշտության և հաղորդավարության ասպարեզում։ «Զարթուցիչ»-ի ստուդիայում են գեղագիտական կենտրոնի գեղարվեստական ղեկավար՝ Զառա Սարիբեկյանը և նրա սաները՝ Մարիամը և Մայքը։

Ցուցադրել ավելի
Back to top button