Լուրեր

Երևանում կկայանա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ

Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Համերգի ամբողջ հասույթը կփոխանցվի Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» հեռուստանախագծին:

Համերգի ծրագրում ներառված են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգ», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների երաժշտությունները:

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button