Զարթուցիչ

«21-րդ դարը կենսաբանության դար է»․ Զարթուցիչ

Այս օրերին Հայաստանում ընթանում է Կենսաբանության 33–րդ միջազգային օլիմպիադան։ Այն մեկնարկեց հուլիսի 10–ին և կտևի մինչև հուլիսի 18–ը։ Սա առաջին միջազգային օլիմպիադան է, որն անցկացվում է Հայաստանում։

Հայաստան ժամանած 64 երկրի աշակերտական թիմերը՝ 4–ական մասնակցով, մրցում են օլիմպիադայում հաղթելու համար։ Բայց սա ոչ միայն մրցույթ է, այլև օլիմպիական մեծ ընտանիքի հետ շփվելու, սեփական գիտելիքը իրապես գնահատելու և նոր երկիր հայտնաբերելու մեծ հնարավորություն։ Նոր երկիրն այս դեպքում, ինչպես արդեն ասացինք, մեր հայրենիքն է։

Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվում է երկու փուլով՝ տեսական և գործնական: Հուլիսի 12-ին տեղի է ունեցել գործնական փուլը, իսկ տեսական փուլը կանցկացվի այսօր՝ հուլիսի 14-ին։

«21-րդ դարը կենսաբանության դար է։ Օլիմպիադայի մասնակիցներն ապագա գիտնականներ են բնագիտության ոլորտում, և մենք ուրախ ենք, որ մասն ենք կազմում երիտասարդներին կենսաբանության ժամանակակից մարտահրավերներին ծանոթացնելու այս ջանքերին», – նշված է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմակերպչական հանձնաժողովի ուղերձում։

Իսկ մենք հաջողություն ենք մաղթում բոլոր օլիմպիականներին։

Ցուցադրել ավելի
Back to top button