Զարթուցիչ

Իսկ ձեզ ի՞նչն է ժպիտ պարգևում. Զարթուցիչ

40 տարի առաջ, հենց այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Սքոթ Ֆալման անունով մի մարդ վերջակետը, գծիկը և փակագիծը շարեց իրար հետևից ու ստացավ բոլորիս շատ հայտնի սմայլիկը։ Նշան, որով վիրտուալ աշխարհում արտահայտում ենք մեր հույզերը՝ այս դեպքում ժպիտն ու ծիծաղը։ Այնպես, որ այսօր ձեր էլեկտրոնային նամակներում ժպիտիկ օգտագործելիս, հիշեք, որ այն ստեղծել է Սքոթ Ֆալմանը:

Այսօր «Զարթուցիչում» կլսեք նաև «Թանգարանային պատմություններ» էջը։ Մեր թղթակիցներ՝ Մարին, Սեդան և Սյուզին այցելել են «Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան» և հետաքրքիր ձայնագրություններ են արել հայ անվանի կոմպոզիտոր Ռոմոնոս Մելիքյանի մասին։ Թանգարանի ֆոնդում պահպանվում են կոմպոզիտորի անձնական իրերից՝ ակնոցը, գրիչները, թանաքամանը, գլխարկը, ինչպես նաև ձկնորսական պարագաները։ Դրանց մասին հետաքրքիր պատմություններ կպատմի թանգարանի էքսկուրսավար Աստղիկ Աղասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button